Թվային քաղաքացի դեսպանների վերապատրաստման ծրագիր
ԱՄՆ բարձրագույն կրթական համակարգում ընդունելության պահանջների, տրամադրվող կրթաթոշակների և «Թվային քաղաքացի դեսպանների վերապատրաստում» նախագծի մասին էր այսօր Շիրակի պետական համալսարանում տեղի ունեցած աշխատանքային հանդիպումը բուհի և քոլեջի ուսանողների, ինչպես նաև ավագ դպրոցի աշակերտների հետ, որն անցկացվեց նախագծի համակարգող Արթուր Զաքարէ Հարությունյանի, նախագծի դեսպան Սենիկ Մելքոնյանի և EducationUSA Armenia-ի խորհրդատու Իննա Ղաբուլյանի կողմից։
Հանդիպման ընթացքում նկարագրվեց «Թվային քաղաքացի դեսպանների վերապատրաստում» դասընթացի ընդունելության և մասնակցության կարգը, ինչպես նաև ներկայացվեցին ամերիկյան բուհերի ընդունելության պայմաններն ու առաջնահերթությունները։
Սեմինարի ավարտին տեղի ունեցավ հարց ու պատասխան, առավել ակտիվ մասնակիցներին տրվեցին խրախուսական մրցանակներ։
Քննարկվեցին նաև վերոնշյալ կազմակերպությունների հետ համագործակցության հուշագիր կնքելու հարցերը:









