18-րդ տարեկան գիտաժողով
Հայ-Ռուսական համալսարանի կողմից 2024թ. դեկտեմբերի 2-6-ը կազմակերպվում է 18-րդ տարեկան գիտաժողովը:
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:
Գիտաժողովը կանցկացվի առկա ձևաչափով:
Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2024թ. նոյեմբերի 1-ը լրացնել մասնակցության հայտը՝ կցելով ներկայացվող պահանջներին համապատասխան նյութերը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով:
Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները և ուսանողները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոն (sush.science2023@gmail.com):