Ամառային դպրոց ՇՊՀ-ում․ օր 2



 Ամառային դպրոցի երկրորդ օրը մասնակիցները ծանոթացան Շիրակի պետական համալսարանի Հումանիտար գիտությունների ֆակուլտետի և ամբիոնների գործունեությանը, ինչպես նաև թողարկվող մասնագիտություններին։ Աշակերտներին ներկայացվեցին ուսանողական կյանքը, կրթական գործընթացը և ֆակուլտետի կողմից առաջարկվող հնարավորությունները։
Քանի որ ամառային դպրոցի նպատակը ոչ միայն մասնագիտական կողմնորոշումն է, այլև դպրոցականների ակտիվ հանգստի ու ժամանցի ապահովումը, օրվա երկրորդ կեսին կազմակերպվեցին մարզական խաղեր։ Աշակերտները մեծ ոգևորությամբ մասնակցեցին բասկետբոլի մրցաշարին, որից հետո ՇՊՀ նիստերի դահլիճում տեղի ունեցավ ֆիլմի դիտում։