Ամառային դպրոց ՇՊՀ-ում․ օր 1

Այսօր ՇՊՀ-ում Շիրակի մարզի դպրոցների ավարտական դասարանների աշակերտների համար մեկնարկեց ամառային դպրոցը։

Ամառային դպրոցի առաջին օրը մասնակիցներին ողջունեց և բարի երթ մաղթեց ՇՊՀ-ի Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրոռեկտոր-տնօրենի ԺՊ Նազելի Ավետիսյանը։

Այնուհետև աշակերտները շրջայց կատարեցին համալսարանում, եղան գրադարանում, ծանոթացան ընթերցասրահի հնարավորություններին «Բանականության բանալի» ակումբին, սպորտային դահլիճներին։ Այցելեցին Արտաքին համագործակցության կենտրոն, որտեղ ԱՀԿ տնօրեն Հովիկ Մելքոնյանը ներկայացրեց ՇՊՀ-ում գործող Էրազմուս+ ծրագրերը և դրանց ընձեռած հնարավորությունները։ ՇՊՀ-ի Մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս Գևորգ Ասատրյանն էլ ապագա դիմորդների համար անցկացրեց «Տեղեկատվական անվտանգություն» թեմայով դասընթաց։

Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետում ապագա դիմորդները դեկան Լևոն Մարտիրոսյանի ուղեկցությամբ շրջեցին ֆակուլտետում և ծանոթացան նյութատեխնիկական հնարավորություններին։ Այնուհետև Կենսաբանության և քիմիայի ամբիոնի լաբորանտ Թերմինե Փանոսյանը կենսատեխնոլոգիայի արդիական լաբորատորիայում ճամբարականների մասնակցությամբ իրականացրեց լաբորատոր փորձեր կենսաբանությունից և քիմիայից։

Ամառային ճամբարի աշխատանքները շարունակվելու են մինչև հունիսի 28-ը, իսկ ավարտին մասնակիցներին շնորհվելու է մասնակցության վկայական: