ՇՊՀ ՌԵԿՏՈՐ Ե․ ՍԵՐՈԲՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ԱՌԹԻՎ
Սիրելի՛ շրջանավարտներ,
Ամբողջ սրտով շնորհավորում եմ ձեզ Վերջին զանգի տոնի առթիվ: Ավարտելով ձեր կյանքի այս կարևոր փուլը՝ դուք մուտք եք գործում կյանքի մի նոր՝ ավելի մեծ և ավելի հետաքրքիր փուլ։ Թո՛ղ վերջին զանգի ղողանջները ձեզ համար դառնան նոր և ավելի լավ սկզբի խորհրդանիշ՝ լի հնարավորություններով ու հեռանկարներով, իսկ դպրոցական տարիների ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու փորձը դառնան ձեր հուսալի ուղեկիցը ողջ կյանքի ընթացքում:
Բարի երթ և նորանոր ձեռքբերումներ ձեզ, սիրելի՛ շրջանավարտներ։