«Կրթության թվայնացում. սովորողների տեսակետը» միջազգային ուսանողական գիտաժողով

Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի կողմից 2024թ. նոյեմբերի 19-ին անցկացվելու է «Կրթության թվայնացում. սովորողների տեսակետը» միջազգային ուսանողական գիտաժողով:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են ռուսերենը և չինարենը:

Գիտաժողովը կանցկացվի առկա, հեռավար և հեռակա ձևաչափերով:

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2024թ. նոյեմբերի 10-ը irco@mpgu.su էլ. հասցեին ուղարկել մասնակցության հայտը, զեկույցը և ցուցադրույթը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով:

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի ուսանողները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել ՇՊՀ-ի Ուսանողական գիտական ընկերությանը (sush.sss2024@gmail.com):