Զրույց ԱՄՆ դիվանագետի հետ՝ սուրճի սեղանի շուրջ
Շիրակի պետական համալսարանում հյուրընկալեցինք ԱՄՆ դեսպանատան մշակութային կցորդ Նեյթըն Օսթինին։ Դիվանագետի հետ կայացած հանդիպման ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան ծանոթանալ դեսպանատան ակադեմիական փոխանակման ծրագրերին և առկա այլ կրթական հնարավորություններին:
Նեյթըն Օսթինն իր խոսքում անդրադարձավ ամերիկյան մշակութային ներկայությանը ՀՀ-ում։ Ուսանողները դիվանագետից հետաքրքրվեցին երկու երկրների միջև եղած մշակութային տարբերությունների, ինչպես նաև նրա անցած դիվանագիտական ուղու մասին։











