7 ուսանողների ուսման վարձը կփոխհատուցվի ՇՊՀ-ի միջոցների հաշվին

«Կրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժ․ Անդրեասյանի հրամանի (N 1753-Ա/2) համաձայն` հիմք ընդունելով ուսանողների առաջադիմությունը, 2024-2025 ուստարում ՇՊՀ ընդունված 7 ուսանողների ուսման վարձը կփոխհատուցվի «Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի միջոցների հաշվին։
Այս մասին առաջինկուրսեցիները տեղեկացան ՇՊՀ-ի ռեկտոր Ե․ Սերոբյանից՝ հանդիպման ընթացքում։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրոռեկտոր-տնօրենի ԺՊ Ն․ Ավետիսյանը, ֆակուլտետների դեկաններ, ամբիոնների վարիչներ։
«Շնորհավորում ենք և մաղթում ուսումնառության հագեցած տարիներ։ Առաջադիմությունը պահպանելով՝ հնարավորություն կունենաք նաև հաջորդ տարիներին շարունակել ձեր ուսումն անվճար», — նշվեց հանդիպման ընթացքում։