ՇՊՀ ՌԵԿՏՈՐ Ե․ ՍԵՐՈԲՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ԱՌԹԻՎ

Սիրելի՛ շրջանավարտներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Վերջին զանգի տոնի առթիվ։

Վերջին զանգի ղողանջը խորհրդանշում է նոր ճանապարհի սկիզբ, ճանապարհ, որը լի է մեծ սպասումներով ու հնարավորություններով։ Անցե՛ք այդ ճանապարհը հպարտությամբ ու արժանապատվությամբ՝ բարձր պահելով դպրոցի, ընտանիքի և Հայրենիքի պատիվը։

Ձեզ մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ և անսպառ եռանդ՝ ձեր երազանքներն ու նպատակները կյանքի կոչելու համար։ Թո՛ղ խաղաղությունն ու հաջողությունը մշտապես ուղեկցեն ձեզ և թո՛ղ ձեր հոգում միշտ բոցկլտա գիտելիքի հանդեպ սերը։

Բարի երթ ձեզ, սիրելի՛ շրջանավարտներ։