«Էներգիական փոխանակություն» թեմայով գործնական պարապմունք Գյումրու տնտեսագիտական վարժարանի աշակերտների հետ

Աշակերտների մասնագիտական կողմնորոշման համար կենսաբանություն առարակայից տեսական գիտելիքները բարձրացնելու նպատակով Կենսաբանության և քիմիայի ամբիոնի դոցենտ Նելլի Ադամյանը «Էներգիական փոխանակություն» թեմայով գործնական պարապմունք անցկացրեց Գյումրու տնտեսագիտական վարժարանի բնագիտական հոսքի 10-12-րդ դասարանների աշակերտների համար։
Ն․ Ադամյանը աշակերտներին ներկայացրեց «Էներգիական փոխանակություն» թեմայի տեսական գիտելիքներն ամփոփող սխեմա, խնդիրներ լուծելիս այդ սխեմայից օգտվելու սկզբունքներ և արագ ու ռացիոնալ եղանակով խնդիրների լուծման տարբեր մոտեցումներ։
 Դասի ընթացքում ներկայացված տեսական նյութն ամրապնդեցին՝ բանախոսի և աշակերտների կողմից առաջադրած տարբեր խնդիրներ և վարժություններ լուծելով: