Հանդիպում ՈԱԱԿ փորձագիտական հանձնաժողովի հետ
Հարգելի՛ գործընկերներ և ուսանողներ,
Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարանի հավատարմագրման շրջանակներում փորձագիտական այց իրականացնելու նպատակով ս. թ. մայիսի 27-30-ը համալսարանում է գտնվելու Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) կողմից ձևավորված փորձագիտական խումբը:
Փորձագիտական խումբը հանդիպում-քննարկումներ է ունենալու համալսարանի անձնակազմի, ուսանողների և այլ շահակիցների հետ։
Մայիսի 28-ին՝ ժամը 16:40-17:30-ը, նախատեսված է բաց հանդիպում փորձագիտական խմբի հետ:
Համալսարանի ներկայացուցիչները և շահակիցները, ովքեր ցանկություն կունենան մասնակցելու փորձագիտական խմբի հետ բաց հանդիպմանը, խնդրում ենք մինչև մայիսի 24-ը գրանցվել՝ գրելով փորձագիտական խմբի համակարգող Մերի Բարսեղյանին՝ m.barseghyan@anqa.am էլհասցեով: