«Ինսեկտիցիդային հատկություններով օժտված բույսերի կենսաբանական արդյունավետության գնահատումը կաղամբի ճերմակաթիթեռի դեմ պայքարում» թեմայով գիտական սեմինար ՇՊՀ-ում
Շիրակի պետական համալսարանի Կենսաբանության և քիմիայի ամբիոնում անցկացվեց գիտական սեմինար «Ինսեկտիցիդային հատկություններով օժտված բույսերի կենսաբանական արդյունավետության գնահատումը կաղամբի ճերմակաթիթեռի դեմ պայքարում» թեմայով։ Բանախոսն էր կ․գ․թ․, դոցենտ Կարինե Պետրոսյանը։
Սեմինարի ընթացքում նա ներկայացրեց երկու ինսեկտիցիդային հատկություններով օժտված բույսերի՝ սովորական լոլիկի և սև հաղարջենու կիրառումը որպես Շիրակի մարզում արժեքավոր մշակաբույս համարվող կաղամբի համար վնասակար ճերմակաթիթեռի դեմ պայքարի միջոց։ Բանախոսն անդրադարձավ նաև Շիրակի մարզում օրգանական երկրագործության զարգացման հեռանկարներին։
Սեմինարի ավարտին Կ․ Պետրոսյանը պատասխանեց մասնակիցների հարցերին։



