ՇՊՀ պատվիրակությունը մեկնել է Տվեր
Շիրակի պետական համալսարանի «Ռուսաց լեզու և գրականություն» և «Թարգմանչական գործ (անգլերեն-ռուսերեն)» մասնագիտությունների ինն ուսանողներ հուլիսի 21-ից 31-ը կմասնակցեն Տվերի պետական համալսարանում անցկացվող ամառային ճամբարին։
Ուսանողների խումբը ղեկավարում է Օտար լեզուների և գրականության ամբիոնի վարիչ Վանուհի Սաֆյանը։
Բարի ճանապարհ և արդյունավետ աշխատանք ենք ցանկանում ՇՊՀ-ի պատվիրակությանը:




