ՇՊՀ-ի ուսանողուհին արժանացավ միջազգային գիտաժողովի առաջին կարգի դիպլոմի

Շիրակի պետական համալսարանի (ՇՊՀ) և Ռոստովի պետական տնտեսագիտական համալսարանի (ՌՊՏՀ) միջև եղած համագործակցության հուշագրի շրջանակներում ՇՊՀ-ն երկրորդ անգամ մասնակցեց ՌՊՏՀ-ի կողմից կազմակերպված միջազգային գիտաժողովի։
ՇՊՀ-ի Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Իրավագիտություն» մասնագիտության մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Շուշան Նահապետյանը ՌՊՏՀ-ի մագիստրատուրայի ինստիտուտի 10-ամյակին նվիրված 4-րդ միջազգային գիտակրթական ֆորումին ներկայացրեց «ՀՀ սահմանադրական բարեփոխումների իրավական հիմքերը» թեմայով զեկուցումը (գիտական ղեկավար` պ.գ.թ., դոցենտ Արտակ Հովհաննիսյան) և արժանացավ առաջին կարգի դիպլոմի։
Շնորհավորում ենք մեր սիրելի ուսանողուհուն և մաղթում նորանոր ձեռքբերումներ։