ՇՊՀ-ն՝ ՄԿԾ-ների կառավարման նոր ձևաչափով
ՇՊՀ-ի «Աշխարհագրության և սերվիսի» ամբիոնում տեղի ունեցավ ՄԿԾ-ի մեթոդական խորհրդի նիստ՝ ամբիոնի վարիչի ԺՊ, «Աշխարհագրություն» մասնագիտության ՄԿԾ պատասխանատու Ա․ Վալեսյանի, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների, գործատուների, շրջանավարտների և ուսանողների մասնակցությամբ։
Նիստի ընթացքում մասնավորապես քննարկվեցին մասնագիտական կրթական ծրագրում իրականացված դասալսումների արդյունքների, ինչպես նաև ուսանողների շրջանում իրականացվող ՊԴ կազմի մասնագիտական, մանկավարժական և կազմակերպչական կոմպետենցիաների գնահատման հարցումների, պրակտիկաների ավարտից հետո գործատուների շրջանում իրականացվող հարցումների և ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների հաշվետվությունների վերլուծությունները։
ՄԿԾ մեթոդական խորհուրդների նիստերը տեղի են ունենալու ՇՊՀ-ի բոլոր մասնագիտական ամբիոններում։
Հաջորդիվ կներկայացնենք մյուս մասնագիտական ամբիոններում անցկացված հանդիպումները:



