Նորարարական և գիտահետազոտական գաղափարների մրցույթ

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, Երևանի պետական համալսարանի բիզնես ինկուբատորի, «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ հիմնադրամի, Ինժեներական քաղաքի, ՍայՀաբ կիբեռանվտանգության կենտրոնի, Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոնի, Առաջադեմ հետազոտությունների կենտրոնի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից կազմակերպվում է Նորարարական և գիտահետազոտական գաղափարների մրցույթը, որին կարող են դիմել ինչպես անհատներ և թիմեր, այնպես էլ գործող կազմակերպություններ:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2024թ. մայիսի 26-ը հայտաձևն ուղարկել science.incubation@eif.am էլ. hասցեին:

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի ուսանողներն ու աշխատակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոն (sush.science2023@gmail.com):

Մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: