Հանդիպում-քննարկում ՇՊՀ ուսանողների հետ
Մայիսի 20-ին Շիրակի պետական համալսարանում «Ռեստարտ Գյումրի» երիտասարդական-քաղաքացիական կենտրոն ՀԿ-ի կողմից անցկացվեց հանդիպում-քննարկում ուսանողների հետ։
«Ռեստարտ Գյումրի» երիտասարդական-քաղաքացիական կենտրոնի գործադիր տնօրեն Գևորգ Ղուկասյանը մասնակիցներին ներկայացրեց կենտրոնի կողմից 2024-2025 թվականներին իրականացվելիք երիտասարդական, կրթական, գիտական և քաղաքացիական ծրագրերն ու գործողությունները, որոնց կարող են դիմել և մասնակցել Գյումրիի բոլոր բուհերի ուսանողները: Նա անդրադարձավ նաև կենտրոնի կողմից իրականացվող այլ ծրագրերին։
Հանդիպման ավարտին Գ․ Ղուկասյանը պատասխանեց ուսանողների հարցերին։








