Խորհրդատվական աջակցություն ՇՊՀ դիմորդներին
Հարգելի՛ դիմորդներ,
ՇՊՀ ընդունող հանձնաժողովը, նկատի ունենալով 2023-2024 ուսումնական տարվա ընդունելության դիմում-հայտերի լրացման առանձնահատկությունները և ընդառաջ գնալով բազմաթիվ դիմորդների խնդրանքներին, աշխատանքային օրերին ժամը 9։30-ից 16։30-ը (ընդմիջում՝ ժ. 13։00-ից 14։00) կատարում է դիմում-հայտերի լրացման հետ կապված խորհրդատվություն-աջակցություն։
Դիմորդներին խնդրում ենք մոտենալ ՇՊՀ ընդունող հանձնաժողովի աշխատասենյակ՝ ք․ Գյումրի, Պ․ Սևակի 4 հասցեով, իրենց հետ ունենալով ներքոհիշյալ փաստաթղթերը՝
- ԳԹԿ անձնական համար
- Յուրաքանչյուր քննության համար 1500 դրամի անդորրագիր՝ մուծված ԳԹԿ 900018003401 հաշվեհամարին (ՆԶՊ և ֆիզդաստ․ դիմորդները՝ ՇՊՀ 163528999994 հաշվեհամարին)
- 3×4 չափի լուսանկար
- Անձը հաստատող փաստաթուղթը և նրա պատճենը
- Նախորդ տարիների շրջանավարտները ներկայացնում են նաև ավարտական փաստաթուղթը (ատեստատ, դիպլոմ) և նրա պատճենը
- Արտոնությունները հաստատող փաստաթղթեր (առկայության դեպքում)
Լուսանկարն ու գումարի մուծման կտրոնն ահրաժեշտ է ունենալ նաև էլեկտրոնային տարբերակով: