Շիրակի պետական համալսարանի ուսանողը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Երևանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Շիրակի պետական համալսարանի «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ»մասնագիտության 3–րդ կուրսի ուսանող Արա Աղանյանը 96կգ քաշային կարգում երկամարտի արդյունքում նվաճեց Եվրոպայի փոխչեմպիոնի տիտղոսը, իսկ մեր հայրենակից Դավիթ Հովհաննիսյանը հռչակվեց չեմպիոն։

ՇՊՀ-ի ողջ հանրույթը շնորհավորում է չեմպիոններին և մաղթում շարունակական հաղթանակներ։