Հարգելի´ ուսանողներ
4090 Բարեգործական հիմնադրամը հայտարարում է 2023-2024 ուստարվա կրթավճարների տրամադրման համար հայտերի ընդունում։ Կարող են դիմել 2016 կամ 2020թթ. պատերազմների մասնակիցները, ովքեր միաժամանակ սովորում են ՀՀ կամ Արցախի որևէ բուհում, կամ այս տարի պատրաստվում են դառնալ ուսանող:
Հայտերի և փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է մայիսի 31-ը, ժամը՝ 23:59-ը:
Հայտը համարվում է լիարժեք, եթե լրացվել է հայտադիմումը և մինչև վերոնշյալ ժամկետը PDF ձևաչափով և մեկ նամակով նշված էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկվել են պահանջվող բոլոր փաստաթղթերը:
Շահառուների ընտրությունը կատարվում է մրցութային կարգով և երկու փուլով`
1) փաստաթղթերի դիտարկում
2) հարցազրույցի անցկացում
Հայտերը լրացնելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով՝ https://forms.gle/VgAX7UwaJYgRYxRZ8
Հարցերի դեպքում գրել hello@4090foundation.am էլեկտրոնային փոստի հասցեին կամ Հիմնադրամի ֆեյսբուքյան էջին: