«Սոցիալ-տնտեսական ոլորտների զարգացման կանխատեսում և մոդելավորում» միջազգային գիտագործնական գիտաժողով՝ նվիրված Կուրսկի պետական բժշկական համալսարանի 90-ամյակին

ՌԴ Կուրսկի պետական բժշկական համալսարանի կողմից 2025թ. մայիսի 27-ին կազմակերպվում է «Սոցիալ-տնտեսական ոլորտների զարգացման կանխատեսում և մոդելավորում» միջազգային գիտագործնական գիտաժողով՝ նվիրված Կուրսկի պետական բժշկական համալսարանի 90-ամյակին:
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են ռուսերենը և անգլերենը:
Գիտաժողովը կանցկացվի առկա և առցանց ձևաչափերով:
Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել մինչև 2025թ. մայիսի 10-ը՝ confeconom@mail.ru էլ. հասցեին ուղարկելով մասնակցության հայտը, իսկ հոդվածը և անհրաժեշտ նյութերը ուղարկել մինչև 2025թ. ապրիլի 1-ը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով:
Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները և ուսանողները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոն (sush.science2023@gmail.com):