Ի գիտություն ՇՊՀ դիմորդներին

Դիմորդ2023  Գիտելիքը հզոր ուժ է, իսկ ժամանակակից աշխարհին hարկավոր են խելացի ու կիրթ մարդիկ, և եթե դու ցանկանում ես․

  • ունենալ գիտելիքների մեծ պաշար,
  • ստանալ որակյալ կրթություն,
  • կերտել քո երազանքների ապագան,
  • ստացածդ գիտելիքի ուժով փոխել աշխարհը

ուրեմն, սկսիր գործել հենց այսօրվանից․․․

Շիրակի պետական համալսարանը միայն իր դիմորդների համար կազմակերպում է 2023-2024 ուստարվա ընդունելության քննությունների  նախապատրաստական ԱՆՎՃԱՐ դասընթացներ։

Դասընթացները սկսվում են ապրիլի 25-ից և շարունակվում մինչև համապատասխան առարկայի քննության օրը։

Դասընթացավարները ՇՊՀ-ի փորձառու և բանիմաց դասախոսներն են, ովքեր ունեն  երկար տարիների հաջողված փորձ տվյալ ոլորտում։

Դասընթացներին գրանցվելու և մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել ՇՊՀ-ի ընդունող հանձնաժողովին (ք. Գյումրի, փ. Պ. Սևակի 4), կամ զանգահարել (0312) 6 94 94 հեռախոսահամարով։