Մասնակցություն միջբուհական ամառային դպրոցին
Շիրակի պետական համալսարանի «Իրավագիտություն» մասնագիտության ուսանողները, Պատմության և իրավագիտության ամբիոնի վարիչ Ա. Գասպարյանը և դասախոս Հ. Մուրադյանը մասնակցեցին Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի կողմից Ծաղկաձորում կազմակերպված «Միջազգային իրավունքի արդի հիմնախնդիրները» խորագրով միջբուհական երկրորդ ամառային դպրոցին:
Եռօրյա ծրագրի ընթացքում մասնակիցները ներգրավվեցին միջազգային իրավունքի արդի խնդիրներին նվիրված դասախոսություններին, մասնագիտական քննարկումներին և փորձի փոխանակման հարթակներին:
Ամառային դպրոցի ավարտին բոլոր մասնակիցներին հանձնվեցին մասնակցության վկայականներ:
