ՇՊՀ-ում մեկնարկել է ամփոփիչ ատեստավորման գործընթացը
Մայիսի 20-ից մինչև հունիսի 7-ն ընկած ժամանակահատվածում Շիրակի պետական համալսարանում ընթանալու են մագիստրոսական թեզերի և բակալավրի ավարտական աշխատանքների պաշտպանությունները։ Այս տարի բուհի ավարտական կուրսերի ուսանողների ընդհանուր թիվը բակալավրի առկա ու հեռակա ուսուցման համակարգերում և մագիստրատուրայում շուրջ վեց հարյուր է։
Առաջին օրը կայացան «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» մասնագիտության բակալավրի ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությունները։






