ՇՊՀ-ի ներկայացուցիչները մասնակցեցին իրավաբանական կլինիկական կրթության գարնանային դպրոցին

2024թ․ մայիսի 18-19-ը Ծաղկաձորում անցկացվեց իրավաբանական կլինիկական կրթության գարնանային դպրոցը, որը համատեղ կազմակերպվել էր ԵՊՀ-ի Իրավագիտության ֆակուլտետի և Ռաուլ Վալլենբերգ մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի կողմից։
Միջոցառման նպատակն էր խթանել իրավաբանական կլինիկական կրթությունը Հայաստանի բուհերում, նպաստել ՀՀ բուհերի իրավաբանական կլինիկաների համատեղ ծրագրերի իրականացմանն ու համագործակցության կայացմանը։
Իրավաբանական կլինիկական կրթության դպրոցին ՇՊՀ-ից մասնակցում էին Պատմության և իրավագիտության ամբիոնի վարիչի ԺՊ Արշավիր Գասպարյանը, նույն ամբիոնի դոցենտ, «Իրավագիտություն» կրթական ծրագրի պատասխանատու Արտակ Հովհաննիսյանը, «Իրավագիտություն» մասնագիտության մագիստրատուրայի ուսանողներ Մկրտիչ Հովհաննիսյանն ու Սամվել Մաթոսյանը։
Դասընթացի ընթացքում տեղի են ունեցել իրավաբանական կրթությանն առնչվող խորքային քննարկումներ ոլորտի միջազգային և ազգային փորձագետների մասնակցությամբ։