«Ֆուտզալի համալսարանական Լիգա» մրցաշարի առաջին տուրի արդյունքները

Շիրակի պետական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսանողների հավաքական թիմը խոշոր հաշվով հաղթանակ է գրանցել ֆուտզալի մրցաշարում` ՀՀ ուսանողական մարզական 24-րդ խաղերի «Ֆուտզալի համալսարանական Լիգա» մրցաշարի առաջին տուրի հանդիպման ժամանակ 18։0 հաշվով հաղթելով Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի թիմին։
Շնորհավորում ենք մեր ուսանողներին և մաղթում շարունակական հաղթանակներ: