Տեղեկատվական հանդիպում «Թվային քաղաքացի դեսպանների վերապատրաստում» նախագծի շրջանակներում
Ուզու՞մ եք ծանոթանալ ԱՄՆ բարձրագույն կրթական համակարգին, ընդունելության պահանջներին և իմանալ, թե ինչ կրթաթոշակների հնարավորություններ կան։ Իմանալ նաև «Թվային քաղաքացի դեսպանների վերապատրաստում» նախագծի մասին տեղեկատվություն և մասնակցության պայմանները:
Ապրիլի 25-ին, ժամը 12:00-ին միացեք մեզ ՇՊՀ֊-ում, որտեղ տեղեկատվական հանդիպում կունենանք «Թվային քաղաքացի դեսպանների վերապատրաստում» նախագծի համակարգող Արթուր Զաքարէ Հարությունյանի, նախագծի դեսպան Սենիկ Մելքոնյանի, ինչպես նաև EducationUSA Armenia-ի խորհրդատու Իննա Ղաբուլյանի հետ:
Կտրվի պատասխան ձեր բոլոր հարցերին։
Սիրով սպասում ենք ձեզ ՇՊՀ-ի Կարմիր սենյակում:
