«Ներառական կրթության հիմնախնդիրներն արդի պայմաններում» թեմայով սեմինար ՇՊՀ-ում

ՇՊՀ-ի Հասարակական գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ «Ներառական կրթության հիմնախնդիրներն արդի պայմաններում» թեմայով սեմինար։
Բանախոսը՝ Մանկավարժության ամբիոնի դասախոս Սեդա Համբարյանը, ներկայացրեց, թե որն է ներառական կրթությունը, խոսեց կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների մասին։ Նա անդրադարձավ Հայաստանի Հանրապետությունում ներդրված նախադպրոցական համընդհանուր ներառական կրթության համակարգին և դրա արդի հիմնախնդիրներն։
 Հանդիպման ավարտին Ս․ Համբարյանը պատասխանեց ներկաների հարցերին։