Աշնանային ծառատունկ ՇՊՀ-ում
Շիրակի պետական համալսարանում տեղի ունեցավ հերթական ծառատունկը՝ «ԷՅ-ԹԻ-ՓԻ» (“Armenia Tree Project“) բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: Այսօրինակ միջոցառումները դարձել են համալսարանի և բարեգործական հիմնադրամի միջև սոցիալական գործընկերության և երկարատև համագործակցության արդյունավետ դրսևորումներից մեկը:
Այս տարվա աշնանային ծառատունկի ընթացքում ՇՊՀ-ի այգին հարստացավ վիրգինյան գիհու հիսուն տնկիներով, որոնք ոչ միայն կգեղազարդեն համալսարանի բակը, այլև ունեն ֆիտոնցիդային հատկություններ, որոնք կմաքրեն օդը և կնպասեն բնության պահպանությանն ու կանաչ տարածքների ընդլայնմանը։



