Ուսանողական շաբաթվա շրջանակներում անցկացվեց «Թույլ օղակ» խաղը
Այսօր Շիրակի պետական համալսարանում ուսանողական շաբաթվա շրջանակներում անցկացվեց հանրահայտ «Թույլ օղակ» խաղը։
Խաղի ընթացքում ութ մասնակիցներից կազմված թիմում ուսանողները պայքարում էին՝ պարզելու թիմի ամենաուժեղ և ամենաթույլ օղակները։
Մրցույթն անցկացվեց յոթ խաղափուլով, որոնց ավարտին թիմի կողմից ամենաթույլ ճանաչված մասնակիցները լքում էին խաղը։
Եզրափակիչ փուլ դուրս եկած երկու ուժեղ օղակների պայքարում հաղթող ճանաչվեց «Սոցիալական աշխատանք» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Անի Գևորգյանը։ Վերջինս արժանացավ խրախուսական մրցանակի։
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին գեղեցիկ և հետաքրքիր խաղի համար։







