Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Շիրակի պետական համալսարանը շնորհավորում է բոլոր այն դիմորդներին, ովքեր հաղթահարել են 2025-2026 ուստարվա բակալավրի առկա ուսուցմամբ ընդունելության մրցույթը և դարձել ուսանողներ։
Ի գիտություն այն դիմորդների, ովքեր չեն հաղթահարել ՇՊՀ ընդունելության մրցույթը կամ չեն մասնակցել մրցույթին․
Ս/թ հուլիսի 20-ից սկսվում է բուհերի ընդունելության լրացուցիչ փուլի (թափուր տեղերի) մրցույթին մասնակցելու դիմում-հայտերի ընդունման գործընթացը։
Լրացուցիչ փուլի մասնակից դիմորդը կարող է հայտագրել մեկ կամ ավելի բուհի՝ մինչև վեց մասնագիտություն, եթե նշված մասնագիտություններում առկա են թափուր տեղեր, և այդ մասնագիտություններում ուսումը շարունակելու համար պահանջվող քննական առարկաներից ունի դրական միավորներ։
Ուշադրություն
Լրացուցիչ մրցույթին կարող են մասնակցել ինչպես հիմնական մրցույթը չհաղթահարած դիմորդները, այնպես էլ հիմնական փուլում բուհ և մասնագիտություն չհայտագրածները։ Մրցույթի կազմակերպման ընթացքում նախապատվությունը տրվելու է հիմնական մրցույթից դուրս մնացածներին։
Հայտագրման գործընթացը կավարտվի հուլիսի 26-ին, ժամը 18։00-ին։