Պետական ամփոփիչ ստուգումների մեկնարկը ՇՊՀ-ում

Մայիսի 19-ից մինչև հունիսի 6-ը Շիրակի պետական համալսարանում կանցկացվեն մագիստրոսական թեզերի և բակալավրի ավարտական աշխատանքների պաշտպանությունները։
Այս տարի ավարտական կուրսերի ուսանողների ընդհանուր թիվը բակալավրի առկա, հեռակա ուսուցման համակարգերում և մագիստրատուրայում շուրջ վեց հարյուր է։
Պետական ամփոփիչ ստուգման առաջին օրը մեկնարկեց «Հոգեբանություն» մասնագիտության բակալավրի ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանություններով։
Սիրելի՛ ուսանողներ, մաղթում ենք ձեզ հաջողություն և բարձր գնահատականներ։