Շիրակի պետական համալսարանում մեկնարկում են մագիստրոսական թեզերի և բակալավրի ավարտական աշխատանքների պաշտպանությունը
Մայիսի 18-ից մինչև հունիսի 3-ն ընկած ժամանակահատվածում Շիրակի պետական համալսարանում ընթանալու են մագիստրոսական թեզերի և բակալավրի ավարտական աշխատանքների պաշտպանությունները։ Այս տարի բուհի ավարտական կուրսերի ուսանողների ընդհանուր թիվն առկա, հեռակա և մագիստրատուրա ուսուցման համակարգերում շուրջ հինգ հարյուր հիսուն է։
Առաջին օրը կայացան «Սոցիալական աշխատանք» ու «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտությունների մագիստրոսական թեզերի և «Անգլերեն լեզու և գրականություն» բակալավարի ավարտական աշխատանքների պաշտպանությունները։






