Ավարտական աշխատանքների շրջանակներում իրականացվող հետազոտություններ
Կենսաբանության և քիմիայի ամբիոնի «Կենսատեխնոլոգիայի» լաբորատորիայում ավարտական աշխատանքների շրջանակում իրականացվում են հետազոտություններ։ Ուսանողները հմտորեն օգտվում են տարբեր սարքերից, մանրադիտակից, բինոկուլյարից։ Իրականացվել են ձկների մորֆոմետրիկ չափումներ և բջջագենետիկ ուսումնասիրություններ: Տիրապետելով տեղեկատվական տեխնոլոգիաներին՝ կարողանում են համակարգչային տարբեր ծրագրերի միջոցով իրականացնել տարբեր հաշվարկներ և չափումներ։ Ուսանողներն իրենց ձեռք բերած հմտությունները կիրառում են նաև մանկավարժական պրակտիկաների ընթացքում:




