ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ՇՊՀ-ՈՒՄ
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ
ՀՈՒՆԻՍԻ 27, 2025Թ.
ՀՀ, ԳՅՈՒՄՐԻ, ՇԻՐԱԿԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
Սիրելի՛ ուսանողներ,
Սիրով հրավիրում ենք Ձեզ՝ մասնակցելու «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամում (այսուհետ՝ ՇՊՀ) 2025թ. հունիսի 27-ին կայանալիք հանրապետական ուսանողական գիտաժողովին:
Գիտաժողովի հիմնական ուղղություններն են՝
• Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ
• Կենսաբանական գիտություններ (գյուղատնտեսություն)
• Գիտություններ Երկրի մասին
• Տնտեսագիտություն
• Իրավաբանական գիտություններ
• Պատմական գիտություններ
• Բանասիրական գիտություններ
• Մանկավարժական գիտություններ (այդ թվում՝ դասավանդման մեթոդիկաներ)
• Հոգեբանական գիտություններ
• Արվեստագիտություն
• Սպորտ
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը և ռուսերենը:
Գիտաժողովի անցկացման ձևը առկա է:
Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2025թ. հունիսի 1-ը առցանց համակարգով լրացնել մասնակցության հայտը՝ պարտադիր կցելով զեկուցմանը համապատասխան հոդվածը՝ ըստ ներկայացվող չափորոշիչների: Ներկայացված հոդվածներից տեխնիկական ստուգման փուլն անցածները կընդգրկվեն գիտաժողովի ծրագրում, ինչի մասին հեղինակները կիրազեկվեն հոդվածները ներկայացնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում: Գիտաժողովի ընթացքում զեկուցված և գրախոսման արդյունքում դրական կարծիքի արժանացած հոդվածները տպագրվելու են գիտաժողովի նյութերի ժողովածուում:
Սիրով սպասում ենք Ձեր ակտիվ մասնակցությանը:
Հարգանքով՝
Գիտաժողովի կազմհանձնաժողով