ՇՊՀ-ում կայացավ Հոգաբարձուների խորհրդի 2025 թվականի անդրանիկ նիստը

Մարտի 18-ին Շիրակի պետական համալսարանում կայացավ Հոգաբարձուների խորհրդի 2025թ․ անդրանիկ նիստը:
 Օրակարգի հարցերը վերաբերում էին ՇՊՀ-ի 2025 թվականի բյուջեի (եկամուտների և ծախսերի նախահաշվի) քննարկմանը և հաստիքացուցակում մասնակի փոփոխություններ կատարելուն: ՇՊՀ ռեկտոր Երվանդ Սերոբյանը ներկայացրեց բյուջեի մուտքերը և ծախսերը, համեմատականներ անցկացրեց նախորդ տարվա բյուջեի հետ, ներկայացրեց հաստիքացուցակում փոփոխություններ կատարելու հիմքերը, պատասխանեց հոգաբարձուների խորհրդի անդամների հարցերին։
Քննարկված երկու հարցերն էլ միաձայն հաստատվեցին:
 Նիստի ընթացքում ՇՊՀ ՀԽ նախագահ Լևոն Բարսեղյանը և ռեկտոր Երվանդ Սերոբյանը հանդես եկան համալսարանին առնչվող գործընթացների մասին հաղորդումներով, որոնք ընդունվեցին ի գիտություն: