Գյումրու պետական դրամատիկական թատրոնում մեծ շուքով նշվեց Շիրակի պետական համալսարանի հիմնադրման 90-ամյակը
Այսօր Գյումրու պետական դրամատիկական թատրոնում մեծ շուքով և հանդիսավորությամբ նշվեց Շիրակի պետական համալսարանի հիմնադրման 90-ամյակը:
Տոնական միջոցառմանը ներկա էին ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա տիկին Աննա Հակոբյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը, օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ:











