ՇՊՀ-ի ուսանողներն անցկացրեցին հեքիաթաթերապիա
«Հատուկ մանկավարժություն» և «Տեխնոլոգիայի դասավանդման մեթոդիկա» առարկաների շրջանակներում «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողներն իրենց ուսումնական պրակտիկայի շրջանականկերում Գյումրու թիվ 11 հիմնական դպրոցում անցկացրեցին հեքիաթաթերապիա։
Հեքիաթաթերապիայի նպատակը զարգացման խանգարումներ ունեցող երեխաներին դիդակտիկ պարագաներով «Երեք խոզուկներ» հեքիաթը պատմելն էր։ Նշենք, որ դիդակտիկ պարագաներն ուսանողները պատրաստել էին «Տեխնոլոգիայի դասավանդման մեթոդիկա» առարկայի շրջանակներում։
Աշակերտները մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին դասապրոցեսի նկատմամբ և ակտիվ հաղորդակցվեցին պրակտիկանտ ուսանողների հետ։











