ՇՊՀ-ի գրադարանը համալրվեց ևս մեկ արժեքավոր գրքով
Հայկական հուշարձանների և մշակութային ժառանգության հիմնադրամի նախագահ Ավետիք Մելիք-Սարգսյանը մշակութային ժառանգության պահպանման առաքելությամբ ՇՊՀ-ի գրադարանին նվիրեց իր հեղինակած «Շիրակի պատմամշակութային հուշարձանները» գիրքը։ Գրքում ներկայացված են Շիրակի հուշարձանային ժառանգությունը՝ որպես հայ ժողովրդի նյութական մշակույթի վիթխարի ժառանգության բաղկացուցիչ։
Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում գրքի հեղինակին՝ հարգարժան Ավետիք Մելիք-Սարգսյանին՝ արժեքավոր հրատարակության նվիրաբերման համար։