Ուսանողական շաբաթվա շրջանակներում անցկացվեց «Ամենախելացին» ինտելեկտուալ խաղը

Ուսանողական շաբաթվա շրջանակներում Շիրակի պետական համալսարանում անցկացվեց «Ամենախելացին» ինտելեկտուալ խաղը: Խաղին մասնակցեցին նախապես գրանցված 10 ուսանողներ, ովքեր իրենց ուժերը փորձեցին հետաքրքրաշարժ խաղում։

Առաջին փուլում մասնակիցները պատասխանեցին ընտրովի հարցերի և լավագույն հնգյակն անցավ երկրորդ փուլ, որտեղ հարցերը վերաբերում էին մասնագիտական տարբեր ոլորտների։

«Ամենախելացին» խաղի հաղթող ճանաչվեց Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողուհի Լաուրա Սահակյանը։

Շնորհավորում ենք մեր «Ամենախելացի» ուսանողուհուն՝ մաղթելով նորանոր հաղթանակներ և հաջողություններ ուսման մեջ։