ՇՊՀ-ում էր ավստրալահայ ցեղասպանագետ, հայագետ Արա Քեթիպեանը
Այսօր Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանը հյուրընկալեց ավստրալահայ ցեղասպանագետ, հայագետ Արա Քեթիպեանին։ Վերջինիս գործունեությունը նվիրված է Հայոց ցեղասպանության և հայկական հարցի ուսումնասիրությանը։ Նա տարիներ շարունակ ուսումնասիրել է ամերիկյան հեղինակավոր թերթերում հրատարակված հոդվածները, որոնք առնչվում են հայոց ցեղասպանությանը, և հավաքած նյութերը հրատարակել է իր հեղինակած հատորներում։
Հանդիպման ընթացքում Արա Քեթիպեանը համալսարանի գրադարանին ու Պատմության և իրավագիտության ամբիոնին նվիրաբերեց իր հրատարակած ավելի քան երկու տասնյակ գրքեր։ Երվանդ Սերոբյանը շնորհակալություն հայտնեց Արա Քեթիպեանին անգնահատելի աշխատանքի և կատարած հայրենանվեր գործի համար։
Ռեկտորի հետ հանդիպումից հետո Ա․ Քեթիպեանը զրուցեց Պատմության և իրավագիտության ամբիոնի դասախոսների և ուսանողների հետ։ Հանդիպման ընթացքում նա ներկայացրեց իր տարիների ուսումնասիրությունները։ Ներկաները բարձր գնահատեցին Քեթիպեանի կատարած մեծածավալ աշխատանքը՝ ընդգծելով այն որպես կարևոր նվաճում ցեղասպանագիտության ուսումնասիրման ոլորտում և հեղինակին ուղղեցին հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին առնչվող հարցեր։






