Շնորհակալագրեր` ՇՊՀ-ի միջազգային գիտաժողովի կամավորներին
Շիրակի պետական համալսարանի Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոնի տնօրեն Լ. Մարգարյանը համալսարանի ռեկտոր Ե. Սերոբյանի անունից շնորհակալագրեր հանձնեց համալսարանի 90-ամյակին նվիրված «Կրթության և գիտության արդի հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտաժողովի ընթացքում կամավորական աշխատանքով աչքի ընկած ուսանողներին։
Լ. Մարգարյանը շնորհակալություն հայտնեց կամավորներին՝ գիտաժողովի կազմակերպման ու անցկացման աշխատանքներին պատրաստակամությամբ և մեծ նվիրվածությամբ մասնակցելու համար։










