Նախապատրաստական դասընթացներ ՇՊՀ-ում

Նախապատրաստական դասընթացներ ՇՊՀ-ում
Ստացի՛ր քո երազանքների ուսանողը դառնալու հնարավորություն, գրանցվի՛ր սեպտեմբերի 18-ից Շիրակի պետական համալսարանում մեկնարկող վճարովի նախապատրաստական դասընթացներին, որոնք անցկացվելու են ավագ դպրոցների (10-12-րդ դասարաններ) աշակերտների համար՝ բուհերի ընդունելության քննությունների բոլոր առարկաների գծով։
Մեր պրոֆեսիոնալ դասախոսների շնորհիվ յուրաքանչյուր աշակերտ կստանա անհրաժեշտ տեսական գիտելիքներ, կզարգացնի իր գործնական հմտություններն ու կարողությունները՝ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու նպատակով միասնական քննությունների նշաձողը հաղթահարելու համար:
Յուրաքանչյուր դասընթացի համար մեկ ամսվա վճարը կկազմի 15.000 ՀՀ դրամ։ Դասընթացներն անցկացվելու են մինչև հունիսի 1-ը շաբաթական 3 օր՝ օրական 90ր․ տևողությամբ։ Խմբերը կձևավորվեն ութ և ավել մասնակիցների առկայության դեպքում։
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ դասընթացի մասնակից այն 12-րդ դասարանցիներին, ովքեր 2023-2024 ուստարում կընդունվեն ՇՊՀ, կվերադարձվի այդ ուստարվա վարձավճարի 30%-ը։
Դասընթացներին գրանցվելու համար կարող եք դիմել օգոստոսի 21-ից, բոլոր աշխատանքային օրերին, ժամը 10։00-ից 17։00-ն։
 Հասցե՝ ք․ Գյումրի, Պ.Սևակ 4
 Հեռախոս՝ +374 98 67 28 38