2024-2025 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը ՇՊՀ-ում

Տոնական վառ և ուրախ մթնոլորտում Շիրակի պետական համալսարանում տեղի ունեցավ 2024-2025 ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։

Այս հիշարժան օրվա կապակցությամբ շրջանավարտներին ջերմորեն շնորհավորեց և բարի երթ  մաղթեց ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանը: Նա ավարտական վկայականներ, պատվոգրեր և համալսարանի 90-ամյակին նվիրված հոբելյանական գիրքը հանձնեց «Լավագույն շրջանավարտ» տիտղոսին արժանացած շրջանավարտներին:

Տոնական օրը եզրափակվեց համալսարանի բակում կազմակերպված երաժշտական երեկույթով և հրավառությամբ։