Գիտական սեմինար «Գործնական, նախագծային աշխատանքների կազմակերպումը տարրական դասարաններում» թեմայով
Շիրակի պետական համալսարանում Հայոց լեզվի և գրականության ամբիոնի նախաձեռնությամբ անցկացվեց հերթական գիտական սեմինարը «Գործնական, նախագծային աշխատանքների կազմակերպումը տարրական դասարաններում» թեմայով։ Բանախոսն էր մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Շողիկ Սարգսյանը։
Խոսելով տարրական կրթության ծրագրում անհրաժեշտ կրթական գործընթացի կազմակերպման միջոցներից և ձևերից՝ Շ․ Սարգսյանը նշեց, որ նախագծային գործունեության օգտագործումն ուսուցման գործընթացը դարձնում է ավելի արդիական, քանի որ թույլ է տալիս ինտեգրել տարբեր տիպի գործունեություններ՝ դարձնելով աշխատանքն ավելի հետաքրքիր ու արդյունավետ։
Սեմինարն ընթացավ ակտիվ հարց ու պատասխանի մթնոլորտում։



