ՇՊՀ-ի ուսանողները մասնակցել են միջբուհական գիտաժողովին

Շիրակի պետական համալսարանի Հումանիտար գիտությունների ֆակուլտետի Պատմության և իրավագիտության ամբիոնի «Իրավագիտություն» մասնագիտության ուսանողներ Գարեգին Սուլթանյանն ու Ռաֆիկ Թադևոսյանը մասնակցել են Երևանի պետական համալսարանի Ուսանողական գիտական ընկերության կողմից կազմակերպված միջբուհական գիտաժողովին՝ «ՀՀ քրեական դատավարության գործող օրենսդրության արդի մարտահրավերները» թեմայով։ Նրանք հանդես են եկել գիտական զեկուցումներով և արժանացել հավաստագրերի։
Գիտաժողովում ՇՊՀ ուսանողները ներկայացրել են հետևյալ թեմաները․
 Գարեգին Սուլթանյան (մագիստրատուրա 1-ին կուրս)՝ «Տեղեկատվական անվտանգության և անձնական տվյալների պաշտպանության իրավական չափորոշիչները քրեական դատավարության մեջ»,
 Ռաֆիկ Թադևոսյան (բակալավր հեռակա 2-րդ կուրս)՝ «Քրեական դատավարությունում ապացուցողական գործողությունների դատական երաշխիքների վերաբերյալ»։
 Շնորհավորում ենք մեր ուսանողներին և մաղթում գիտական նորանոր ձեռքբերումներ։