«Լոմոնոսով-2025» ուսանողների, ասպիրանտների և երիտասարդ գիտնականների ամենամյա միջազգային գիտաժողով
Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի և Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի կողմից 2025թ. ապրիլի 18-ին կազմակերպվում է «Լոմոնոսով-2025» ուսանողների, ասպիրանտների և երիտասարդ գիտնականների ամենամյա միջազգային գիտաժողովը:
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են ռուսերենը և անգլերենը:
Գիտաժողովը կանցկացվի առկա և առցանց ձևաչափերով:
Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել մինչև 2025թ. մարտի 1-ը՝ lomonosov-msu.ru էլ. հասցեին ուղարկելով մասնակցության հայտը, հոդվածը և անհրաժեշտ նյութերը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով:
Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները և ուսանողները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոն (sush.science2023@gmail.com):