Համալրվել է ՇՊՀ-ի ուսանող-մարզիկների Ոսկե մեդալների հավաքածուն

 Հավատարիմ մնալով Շիրակի պետական համալսարանի ուսանող-մարզիկների հաղթարշավային ավանդույթին՝ «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» մասնագիտության մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող, վազորդ Երվանդ Մկրտչյանը Բելգրադում ընթացող Բալկանյան երկրների 2025 թվականի ձմեռային բաց առաջնությունում հաղթահարելով վազքի 1500 մետր տարածությունը` նվաճել է Ոսկե մեդալ:
 Ջերմորեն շնորհավորում ենք մեր մարզիկին և մաղթում նորանոր հաղթանակներ։