Նախապատրաստական հանդիպում-քննարկում՝ պրակտիկային ընդառաջ

Փետրվարի 17-ին Շիրակի պետական համալսարանի նիստերի դահլիճում բակալավրի առկա ուսուցման 3-րդ կուրսերի ուսանողների հետ Ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժնի կողմից անցկացվեց նախապատրաստական հանդիպում-քննարկում՝ պրակտիկային ընդառաջ։
Հանդիպման սկզբում ուսանողներին ողջունեցին և արդյունավետ պրակտիկա մաղթեցին Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրոռեկտոր-տնօրենի ԺՊ Նազելի Ավետիսյանը և Ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժնի պետ Վ․ էլոյանը։
Ն․ Ավետիսյանն իր խոսքում կարևորեց պրակտիկան որպես ուսանողների մասնագիտական զարգացման անբաժանելի փուլ՝ ընդգծելով, որ այն հնարավորություն է տալիս ոչ միայն կիրառել տեսական գիտելիքները գործնականում, այլև ձևավորել ու զարգացնել նոր հմտություններ, ծանոթանալ աշխատաշուկայի պահանջներին և հաստատել համագործակցության նոր կապեր։
Ուսանողների աջակցության և պրակտիկայի կազմակերպման պատասխանատու Ինեսսա Գալստյանը մասնակիցներին ներկայացրեց պրակտիկայի նպատակը, խնդիրները, անցկացման վայրերը, կազմակերպման, իրականացման, վերահսկողության և արդյունքների ամփոփման կարգը։ Նա մանրամասնեց մեթոդիստի հետ աշխատանքի առանձնահատկությունները, ինչպես նաև պրակտիկայի օրագրի լրացման ընթացակարգը։
 Ի․ Գալստյանը տեղեկացրեց, որ ուսանողների մանկավարժական, ուսումնական և արտադրական պրակտիկաներն ընթանալու են փետրվարի 17-ից մինչև մարտի 14-ը։