Հանդիպում ՇՊՀ-ի գործատուների հետ

Շիրակի պետական համալսարանի «Ուսանողների կարիքների բացահայտման և օժանդակման կարգի» համաձայն՝ հերթական հանդիպումն անցկացվեց այն գործատուների հետ, որոնց կառույցներում ՇՊՀ ուսանողները նախորդ կիսամյակում իրականցրել էին իրենց մանկավարժական, ուսումնական և արտադրական պրակտիկաները։ Հանդիպմանը մասնակցում էին ՇՊՀ ռեկտոր Ե․ Սերոբյանը, Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրոռեկտոր-տնօրենի ԺՊ Ն․ Ավետիսյանը, Որակի ապահովման բաժնի պետ Գ․ Ավետիսյանը, Ուսանողների աջակցության, բուհ-գործատու բաժնի պետ Վ․ էլոյանը, ֆակուլտետների դեկաններ, ամբիոնների վարիչներ։

Հանդիպման հիմնական նպատակն էր՝ վեր հանել ուսանողների ուժեղ և թույլ կողմերը, որոնք ի հայտ են եկել պրակտիկաների ընթացքում և գործատուների հետ մշակել առաջացած խնդիրների լուծման արդյունավետ ուղիներ։

Ամփոփելով 2023-2024 ուստարվա երկրորդ կիսամյակի պրակտիկաների արդյունքները՝ հստակեցվեցին գործատուների առաջարկությունները՝ կապված պրակտիկայի ժամկետների երկարացման, աշխատանքի վրա հիմնված ուսումնառության հաջողված փորձը այլ մասնագիտություններում կիրառելու և այլ հարցերի հետ։

Հանդիպման ավարտին ՇՊՀ ռեկտոր Երվանդ Սերոբյանը շնորհակալություն հայտնեց գործատուներին կառուցողական քննարկման և կարևոր առաջարկությունների համար՝ շեշտելով համալսարանի պատրաստակամությունը ուսանողների մասնագիտական պատրաստվածությունը շարունակաբար բարելավելու գործում։